Բանախոսություն-հանդիպում կոմպոզիտոր և ՀՀ ժողովրդական արտիստ Արա Գևորգյանի հետ

Հուլիսի 16-ին Երևան քաղաքի պատմության թանգարանում տեղի ունենցավ բանախոսություն, որը վարեց կոմպոզիտոր և ՀՀ ժողովրդական արտիստ Արա Գևորգյանը:
Բանախոսության ընթացքում արվեստագետը ներկայացրեց իր հիշողությունները, ինչպես նաև կիսվեց իր երաժշտական տպավորություններով և պատմություններով՝ Երևանի մշակութային կյանքից։
Բանախոսությունը տեղի ունեցավ «Քաղաքային մեղեդիներ. Երևանի երաժշտական փոխակերպումները» ցուցահանդեսի փակման շրջանակում։
Արա Գևորգյանի երաժշտությունը մշտապես տանում է դեպի հայ ազգային հնչերանգների աշխարհը՝ միաժամանակ համադրելով ժամանակակից ձևեր ու վառ ռիթմեր։ Նա հայտնի է իր յուրահատուկ ձեռագրով թե՛ սիմֆոնիկ ստեղծագործություններում, թե՛ թատերական ու կինոերաժշտության ոլորտում։
Նա համագործակցել է մի շարք անվանի կատարողների և նվագախմբերի հետ, իսկ նրա ստեղծագործությունները հնչել են աշխարհի տարբեր բեմերում՝ ներկայացնելով հայկական երաժշտական հոգևոր ժառանգությունը։
Թանգարանի տնօրեն Գ. Օրբելյանը մաեստրոյին շնորհակալություն հայտնեց և պարգևատրեց պատվոգրով ազգային մշակութային ժառանգության պահպանման և հանրայնացման գործում ունեցած նշանակալի ավանդի, ինչպես նաև ազգային նվագարանների ցուցահանդեսի կազմակերպման և անցկացման ընթացքում թանգարանին ցուցաբերած աջակցության համար: