«ԹԵՐԹԵԼՈՎ ԺԱՄԱՆԱԿԻ ԷՋԵՐԸ. ԹԱՆԳԱՐԱՆԻ ԱՄԵՆԱՀԻՆ ԳԻՐՔԸ»

Փետրվարի 19-ը՝ Գիրք նվիրելու օրն է, քանի որ այս օրը Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, այն Հայաստանում 2008 թվականից նշվում է նաև որպես Գիրք նվիրելու օր։
Երևանի պատմության թանգարնում այսօր տեղի ունեցավ «Թերթելով ժամանակի էջերը. թանգարանի ամենահին գիրքը» խորագրով զրույց-բանախոսություն, որի ընթացքում թանգարանի աշխատակիցներ Ս. Հարությունյանը և Ն. Վասիլյանը ներկայացրեցին թանգարանի գրավոր աղբյուրներ ֆոնդը և թանգարանում պահվող ամենահին գիրքը: Միջոցառմանը յուրօրինակ անակնկալով, որպես հյուր ներկայացավ նաև տիկին Նունե Շամախյանը և թանգարանին նվիրաբերեց իր հեղինակած «Հայկական լեռնաշխարհի երաժշտական գործիքները» պատկերագիրքը: Իսկ ԻԿՕՄ Հայասատնի ազգային կոմիտեն ICOM Armenia կամավորների միջոցով թանգարանին փոխանցնեց շատ կարևոր մի գիրք-ձեռնարկ
«Առաջին օգնություն մշակութային ժառանգությանը ճգնաժամային իրավիճակներում» գործնական ուղեցույց:







