Ցուցահանդես «Չինաստանի լեռներն ու գետերը»

Երևանի պատմության թանգարանում, հուլիսի 24-ին կբացվի «Չինաստանի լեռներն ու գետերը» խորագրով ցուցահանդեսը, որտեղ կներկայացվեն Չինաստանի Նինբո թանգարանից 20-րդ դարի չինական նոր փայտափորագրության առաջատար դեմքերից, Շաո Կեպինի յուրահատուկ աշխատանքները: Այս ցուցադրությամբ այցելուները կկարողանան բացահայտել այն իրականությունը, որն արտահայտվում է փայտափորագրության ռեալիզմի ստեղծագործ գրավչությամբ և բացառիկ հնարավորություն կընձեռի տեսնելու չինական մշակույթի խորը ու հարուստ ժառանգությունը: