Գ. Գյուրջյան.«Թանգարանն ամբողջացնում է էրեբունուց Երևան մեր շարունակականությունը»
Շուրջ 3-հազարամյա Երևանի բնօրրանից՝ Էրեբունի ամրոցից և «էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից միանում ենք Ձեզ ուղղված բոլոր շնորհավորանքներին ու բարեմաղթանքներին՝ Երևանի պատմության թանգարանի 80-ամյակի առթիվ։Երևանի պատմության թանգարանն առանձնանում է թերևս ամեն մի երևանցու համար, այստեղ են պահպանվում երևանցու ամենամոտ ժառանգությունը՝ հարազատ քաղաքի պատմության համր, բայց պերճախոս վկայությունները։ Թանգարանը օգնում է, որպեսզի Երևանը պահպանի իր հիշողությունը։ Այն հարստացնում է յուրաքանչյուրիս իմացությունը և հիշողությունը Երևանի մասին։
Թանգարանն ամբողջացնում է էրեբունուց – Երևան մեր շարունակականությունը։ Եվ փառք Աստծո, որ կա այս թանգարանը, որն արդեն ութ տասնամյակ լծվել է շնորհակալ գործի՝ հավաքել, դասակարգել, պահպանել ու հանրությանը վերադարձրել Երևան քաղաքի հարուստ պատմությունը։
«Էրեբունի» արգելոց-թանգարանի ողջ անձնակազմի անունից շնորհակալություն Ձեր ամենօրյա համեստ ու նվիրական աշխատանքի համար։
Շնորհավոր տարեդարձդ, Երևանի պատմությա՛ն թանգարան։
Գագիկ Գյուրջյան
«Էրեբունի» ՊՀԱԹ-ի տնօրեն