Վ. Պողոսյան. «Թանգարանն իր 80-ամյա պատմության ակունքներից հառել է որպես կայացած գիտամշակաթյանին օջախ»
Խալդի աստծո հրամանով, Թեյշեբայի զորությամբ, Շիվինի աստծո պայծառությամբ, Արգիշտի Մենուայորդու և Ռուսա Արգիշտորդու դարերից եկող ուղերձ-օրհնանքներով, մենք՝ ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի աշխատակիցներս, այսօր ի սրտե շնորհավորում ենք Երևան քաղաքի պատմության թանգարանի անձնակազմին հնամենի Էրեբունի-Երևանի սրտում թանգարանի հիմնադրման և արդյունավետ գործունեության 80-ամյա հոբելյանի կապակցությամբ: Հայտնում ենք, որ մինչև թանգարանի կառուցումը, նրա տարածքում հարյուրամյակներ շարունակ օտար հավատքի ու դաժան ղզլբաշների ապաստան էր։ Պանծալի գործեր կատարեցին թանգարանի հիմնադիրներն ու նրանց հետնորդներն այստեղ։ Բարձրացրին թանգարանն ու դարձրին հարուստ ու բարգավաճ մշակութային կենտրոն։ Բազմաթիվ սերունդներ հասակ առան ու կրթվեցին նրա պատերի ներքո։ Հիանալի և բազմափորձ թանգարանային մի շարք գործիչներ իրեց կյանքն անմնացորդ նվիրեցին թանգարանի կայացմւսն ու վերընթացի սրբազան գործին։
Եվ այսօր, այդ ամենի շնորհիվ, Երևան քաղաքի պատմության թանգարանն իր 80-ամյա պատմության ակունքներից հառել է որպես կայացած գիտամշակաթյանին օջախ, Երևանի պատմությունն ու մշակույթը հայեցի ներկայացնող հաստատուն հիմնարկ, աշակերտների և ուսանողների կրթության ու դաստիարակության անվախ արիների դպրոց։ Այս ամենը մի բնորոշում ունի՝ Երևան քաղաքի պատմության թանգարանը դարձել է հավերժի ճամփորդը…
Ու հենց դրա համար էլ Խալդյան հրամանով, Թեյշեբա աստծո զորությամբ և Շիվինի աստծո պայծառությամբ մենք՝ նորօրյա երևանցիներս, այս շեն ու կարող թանգարանի անձնակազմին մաղթում ենք առողջություն, հետագա բարգավաճում, նորանոր հայրենանպաստ ծրագրերի իրականացում և հավերժություն…
Վլադիմիր Պողոսյան
ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների անունից