Թանգարանը լավագույնս ներկայացնում է հնամենի մայրաքաղաքի պատամամշակութային ավանդույթները
Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիան և ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեն ջերմորեն շնորհավորում են Երևան քաղաքի պատմության թանգարանի վաստակաշատ անձնակազմին՝ 80-ամյա հոբելյանի առթիվ։
Վստահ ենք, որ իր բազմաշերտ գործունեությամբ թանգարանն՝ այսուհետ ևս կշարունակի մեր հայրենակիցների և Երևանի բոլոր հյուրերի համար լինել մշակութային ժամանցի ցանկալի միջավայր, որը լավագունս կներկայացնի մեր հնամենի մայրաքաղաքի պատամամշակութային ավանդույթներն ու ներդրումը արդի քաղաքակրթության ծիրում։
Հռիփսիմե Պիկիչյան
Թանգարանների աշխատողների և
բարեկամների ասոցիացիայի նախագահ
Մարինե Հարոյան
ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեի նախագահ