«Կենդանի նկար». ծրագրի շնորհանդես Երևանի պատմության թանգարանում
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16.00-ին, Երևան քաղաքի պատմության թանգարանում տեղի կունենա «Կենդանի նկար» ծրագրի շնորհանդեսը, որը իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տրամադրած դրամաշնորհով:
Ծրագրի նպատակն է նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ հանրահռչակել թանգարանի կերպարվեստի հավաքածուում պահպանվող գեղանկարիչ Վահան Խորենյանի (1928-2004 թթ) «Երևանի շինարարները» (1957 թ.) կտավը, որտեղ պատկերված է մի դրվագ վարդագույն Երևանի կառուցումից:
Այս ծրագիրն առաջիններից մեկն է, որտեղ պրոյեկցիոն ցուցադրության միջոցով իրականացվել է բնօրինակի անիմացիոն վերարտադրումը՝ նկարում առկա միջավայրի և կերպարների կենդանացմամբ:
Անիմացիոն ցուցադրությունն ուղեկցվում է հայերեն, անգլերեն և ռուսերեն համապատասխան տեքստերի ընթերցմամբ և տվյալ ժամանակաշրջանին բնորոշ երաժշտության ուղեկցությամբ:
Երևան քաղաքի պատմության թանգարան