Տոնական եղևնին զարդարել են փոքրիկ այցելուները
Երևան քաղաքի պատմության թանգարանի տոնական եղևնին զարդարել են թանգարանի փոքրիկ այցելուները՝ իրենց իսկ պատրաստած խաղալիքներով:
Նրանց օգնել են Ձյունանուշը և թանգարանի աշխատակիցները:
Տոնածառի զարդարանքների մեջ առանձնահատուկ տեղ են զբաղեցրել Երևանի պատկերներով լուսանկարները: