Հրապարակվել է «Ճանաչի՛ր Երևանը» խաղ-վիկտորինայի հարցաշարը

Երևան քաղաքի պատմության թանգարանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է «Ճանաչի՛ր Երևանը» խաղ-վիկտորինայի հարցաշարը:

Մասնակիցներին առաջադրվող հարցերն են.

1) Ինչի՞ց է սկսվում ցուցադրությունը Երևան քաղաքի պատմության թանգարանում և ինչի՞ մասին է վկայում։

2) Ո՞ր դարի եկեղեցի է Պողոս-Պետրոսը:

3)Այժմ Պողոս-Պետրոս եկեղեցու տեղում ի՞նչ շինություն է:

4) Զորավոր մատուռը հնում ու՞մ գերեզմանի վրա է կառուցվել:

5) Ո՞ր շենքն է գտնվում Գեթսեմանի մատուռի տեղում։

6) Ինչու՞ է Սուրբ Աստվածածին եկեղեցին կոչվել Զորավոր:

7)Ի՞նչ որմնանկար է պահպանվում Զորավոր եկեղեցում:

8) Ինչպե՞ս է Ջիմ Թորոսյանը անվանել քաղաքապետարանի և թանգարանի համալիր շենքը։

9)Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին խորհրդային ժամանակաշրջանում ինչի՞ է վերածվում:

10)Այժմ ի՞նչ շինություն է գտնվում Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տեղում:

11) Ի՞նչպես է կոչվել Երևանի հին գերեզմանատներից մեկը և ինչու է ստացել հենց այդ անվանումը:

12)Երևանում որտե՞ղ է հայտնաբերվել ջրամատակարարման հնագույն համակարգը:

13)Հնում Արամի փողոցը կոչվել է … ի պատիվ…:

14) Ո՞ր թատրոնն է գտնվում անգլիական այգու տարածքում:
Ո՞ր թվականին է հանդիսավոր
կերպով բացվել անգլիական այգին:

15) Ո՞ր թվականին է առաջին անգամ գործարկվել ձիաքարշը և քանի՞ գծով էր երթևեկում։
Ինչպե՞ս է կոչվել Երևանի ամենամեծ շուկան և ի՞նչ է այդ անվանումը նշանակել:

16)Որտե՞ղ է գտնվում Կարմիր կամուրջը և ինչո՞ւ էր կոչվում կարմիր:

17) Ո՞ր թվականից են Երևանում գործարկվել՝ տրամվայը, մարդատար ավտոմեքենաները, ավտոբուսը, տրոլեյբուսը:

Հիշեցնենք, որ հաղթող կճանաչվի այն մասնակիցը, ով կես ժամվա ընթացքում ճիշտ կպատասխանի առավել շատ հարցերի: Վիկտորինայի հաղթողին սպասվում է հաճելի անակնկալ:

Արդյունքների մասին՝ ավելի ուշ:

 

Տարածել