«Մարդը և քաղաքը»

Ժան Մարկ Կարաչիի լուսանկարների վիրտուալ ցուցահանդես

«Մարդ-քաղաք» խորագրով լուսանկարների հեռահար ցուցադրություն: Երևան քաղաքի պատմության թանգարանը ներկայացնում է ֆրանսիացի լուսանկարիչ Ժան Մարկ Կարաչիի «Հոմո Ուրբանոս,Երևան» շարքը:

«Մարդը և Քաղաքը» լուսանկարների շարքը Մարդու մասին է՝ մարդը քաղաքում, մարդը Եվրոպայում…կարելի է ասել եվրոպական «քաղաքային կեցության» մասին է:

Ժան Մարկ Կարաչին՝քաղաքային բնապատկերների հեղինակ-լուսանկարիչը, բնապատկերները նույն կերպ է դիտարկում, ինչպես հնագետն է հետազոտում, փնտրում, պեղում և վերականգնում որոշ նախնադարյան տարածքներ: Քաղաքի բնակիչներին և շրջակա միջավայրը դիտարկում է այնպես, ինչպես կենսաբանն է ուսումնասիրում բջիջը: «Մարդը և քաղաքը» շարքից յուրաքաչյուր նկար շրջանակի ճշգրտությամբ և նուրբ ոճով կարծես ձոն է վեհանձն քաղաքացուն: Քաղաքով զբոսնելը, կանգ առնելը, մտորելը, հաճախ միայնակ, բայց միևնույն ժամանակ հպարտ ու վճռական, հաղթողի տեսք է հաղորդում կերպարին: Ավելին՝ մարդիկ և իրենց նրբությամբ աչքի ընկնող ուրվապատկերները, քաղաքին հաղորդում են անասելի գեղեցկություն և վեհություն:

«Մարդը և քաղաքը» գեղագիտական լուսանկարների շարքում նշմարվում է քաղաքական ուղղվածություն: Եվրոպական 42 մայրաքաղաքների լուսանկարներում, յուրաքանչյուրը նույն ոճով՝զուսպ և առանց որևէ մշակութային կամ սոցիալական ընդգծվածության, նախապատվություն է տրվում միանմանությանը և «եվրոպականությանը» ի հակադրություն բազմազանության: «Մարդը և քաղաքը» շարքը հստակ արտահայտում է ուտոպիստական, բայց անկեղծ «Այո° Եվրոպա» կոչը:

Նշված լուսանկարները ցուցադրվել են հետևյալ քաղաքներում. Բրատիսլավա, Ռիգա, Վիլնյուս, Սոֆիա, Մադրիդ, Վարշավա, Հռոմ, Լյուբլյանա, Զագրեբ, Բելգրադ, Հելսինկի, Տալին, Ռեյկյավիկ, Փարիզ, Բրյուսել, Օսլո, Ստոկհոլմ, Պրահա, Բեռլին, Ստամբուլ, Լիսաբոն, Բուխարեստ, Տիրանա, Բուդապեշտ, Վիեննա, Աթենք, Լյուքսեմբուրգ, Կոպենհագեն, Ամստերդամ, Լոնդոն, Դուբլին, Սարայեվո. Պոդգորիցա, Պրիշտինա, Սկոպյե, Քիշնև, Նիկոսիա,Վալետա,Մինսկ,Երևան,Թբիլիսի Կիև, Բեռն, Տորշավն, Վադուզ և Մոսկվա:

«Մարդը և քաղաքը» շարքից 49 ցուցադրություն է եղել հետևյալ 27 երկրում՝ Լեհաստան, Ֆրանսիա, Իսպանիա, Բուլղարիա, Գերմանիա, Միացյալ Թագավորություն, Ավստրալիա, Էստոնիա, Չեխիայի Հանրապետություն, Ֆինլանդիա, Մակեդոնիա, Չինաստան, Հարավային Կորեա, Սլովենիա, Սլովակիա, Ուկրաինա, Խորվաթիա, Ավստրիա, Հունգարիա, Ղազախստան, Բուրկինա Ֆասո, Կիպրոս, Բրազիլիա, Կոտ դ’Իվուար, Զիմբաբվե, Տրինիդադ և Տոբագո, Պերու:

Երևան քաղաքի պատմության թանգարան

Տարածել