«Երևանցի» առցանց նախագիծ

Սիրելի բարեկամներ, Երևան քաղաքի պատմության թանգարանը բոլոր ցանկացողներին սիրով հրավիրում է առցանց հարթակում մասնակցելու «Երևանցի» նախագծին: Յուրաքանչյուր ընտանիքում, ամենայն հավանականությամբ, խնամքով պահպանվում և սերնդեսերունդ փոխանցվում են ուշագրավ պատմություններ Երևանում ապրած, աշխատած և արարած իրենց նախնիների մասին:

Մինչև հուլիսի 5-ը ուղարկված բոլոր լուսանկարները և պատմությունները կհրապարակվեն Երևան քաղաքի պատմության թանգարանի ֆեյսբուքյան էջում:

Երևանը ոչ միայն հնագույն պատմություն ունեցող քաղաք է` ինքնատիպ ճարտարապետությամբ, եզակի պատմամշակութային հուշարձաններով և հետաքրքիր տեսարժան վայրերով, այլ նաև քաղաք, որտեղ ապրում են մարդիկ` կրելով երևանցու պատվավոր կոչումը:

Տարածել