Երևանի պատմության թանգարանը ներկայացնում է իր առցանց նախագծերը
«Ռեսպուբլիկա Արմենիա» պարբերականն անդրադարձել է կորոնավիրուսային համաճարակի պայմաններում Երևան քաղաքի պատմության թանգարանի գործունեությանը:
Թերթը մասնավորապես գրում է.
«Չնայած երկրում ստեղծված արտակարգ դրությանը, ինչպես շատ մշակութային այլ հաստատություններ, Երևանի պատմության թանգարանը շարունակում է աշխատել առցանց ինչպես սոցիալական ցանցերի միջոցով, այնպես էլ իր պաշտոնական կայքում: Մարտի 16-ից, երբ կորոնավիրուսային համաճարակի պատճառով Հայաստանում մտցվեց արտակարգ դրություն, և թանգարանը փակեց իր դռները այցելուների առջև, նրա գործունեության նկատմամբ հետաքրքրությունը չնվազեց: Այդ մասին են վկայում թանգարանի կայքէջի այս տարվա առաջին կիսամյակի դիտումների տվյալները (հունվարի 8-ից հունիսի 30-ը): Այդ ընթացքում կայք այցելել է 132. 997 ընթերցող, իսկ կայքի նյութերի դիտումների քանակը կազմել է 1.664.638:
Կայքը օպերատիվ լուսաբանում է թանգարանին վերաբերող և թանգարանում տեղի ունեցող իրադարձությունները, ինչպես նաև թանգարանի աշխատակիցների մասնակցությամբ անցկացվող միջոցառումները: Վերջիններս մշտապես անց են կացնում առցանց հետաքրքիր դասախոսություններ և ներկայացնում պատմություններ` Երևան քաղաքի պատմության և նրա հայտնի բնակիչների մասին»…