«Համավարակի պայմաններում թանգարան այցելելն արդեն իսկ իրադարձություն է» (տեսանյութ)
Համավարակի օրերին՝ մայիս ամսին, Երևան քաղաքի պատմության թանգարանը անցկացրեց «Ճանաչիր Երևանը» հեռահար վիկտորինա-մրցույթ՝ թանգարանի ֆեյսբուքյան էջի և կայքի միջոցով։
Հիսունից ավելի մասնակիցներ, ինչպես և խոստացել էին վիկտորինայի կազմակերպիչները, երեկ և այսօր հյուրընկալվեցին թանգարանում, իսկ հաղթող ճանաչված ութ մասնակիցները, ովքեր ճիշտ պատասխանների առավելագույն քանակ էին ապահովել, արժանացան փոքրիկ նվերների։
Համալսարանի ուսանող Հայկ Ափրիկյանի խոսքով, հաճելի անակնկալ էր, երբ իմացավ, որ հաղթողներից մեկն ինքն է, իսկ համավարակի պայմաններում թանգարան այցելելն, ասում է, արդեն իսկ իրադարձություն է։