Երևանի պատմությունը. ներկայացնում են սերունդները

Երևանի պատմությունը մշտապես ուսումնասիրողների ուշադրության կենտրոնում է: Այդ գործում իր կարևոր առաքելությունն ունի  նաև Երևանի պատմության թանգարանը: Այն մշտական ցուցադրության, տարբեր ցուցահանդեսների, հրատարակությունների ու կրթական ծրագրերի միջոցով հանրությանը ներկայացնում է քաղաքի պատմությունն ու մշակութային ժառանգությունը:
«Եվրոպական ժառանգության օրեր» ամենամյա միջոցառմանը, որն այս տարի կրում է «Ժառանգություն և կրթություն. ցկյանս ուսումնառություն» խորագիրը, Երևանի պատմության թանգարանը առցանց հարթակում պատրաստել է «Երևանի պատմությունը. ներկայացնում են սերունդները» տեսանյութը:

Միջոցառմանը մասնակցում են փոքրիկ Թեոն Գերմանիայից և Դանին Հոլանդիայից։

Միջոցառմանը մասնակցում են նաև Ալեքսն ու Արիսը Ֆրանսիայից, Դանիելը Անգլիայից, Կատրինը Կիպրոսից Մենուան, Լաուրան և Աննան Երևանից։

Երևանին նվիրված վերջին հրատարակությունները ներկայացնում է թանգարանի գիտքարտուղար Հերմինե Սարգսյանը։

Տեսանյութի շարունակությունը՝ Երևան քաղաքի պատմության թանգարանի յութուբյան ալիքում՝ https://www.youtube.com/watch?v=JmOdPxdd9iI

Երևան քաղաքի պատմության թանգարան