Ցուցահանդեսներ՝ նվիրված կանանց միջազգային օրվան

Կանանց միջազգային օրվա առթիվ Երևան քաղաքի պատմության թանգարանում կբացվի երկու ցուցահանդես։

«Կինը և խորհրդային Երևանի տնտեսությունը»

Խորհրդային իշխանության տարիները Երևանի համար տնտեսական հաջողությունների ժամանակաշրջան եղան: Մայրաքաղաքը աստիճանաբար դարձավ թեթև, սննդի, իսկ ավելի ուշ՝ նաև հանքային, ծանր և քիմիական արդյունաբերության կենտրոն: Երևանի տնտեսության մեջ նշված ժամանակաշրջանում անփոխարինելի դերակատարություն են ունեցել կանայք: Ցուցահանդեսում ներկայացված են ցուցանմուշներ, որոնց արտադրության գործում մեծ զբաղվածություն են ունեցել կանայք:

«Օլգա Հակոբյանի հեղինակային զարդերը»

Երկրորդ ցուցահանդեսը կրում է «Օլգա Հակոբյանի հեղինակային զարդերը» խորագիրը։ Այն ներկայացնում է անկարս ֆրիվոլիտե ոճով ստեղծագործող Օլգա Հակոբյանի հեղինակային հավաքածուն, որը վկայում է ժամանակակից հայ կնոջ շնորհալի տաղանդի մասին:

Ցուցահանդեսները կգործեն մինչև կանանց մեկամսյակի ավարտը: Բացումը տեղի կունենա 2021թ. մարտի 8-ին ժամը՝ 14:00-ին, Երևան քաղաքի պատմության թանգարանում (Երևան, Արգիշտիի 1/1):

Սիրով սպասում ենք Ձեզ:

Երևան քաղաքի պատմության թանգարան