«Մի գորգի պատմություն» և «Վերականգնենք միասին» կրթական ծրագրերը շարունակվում են

«Անցյալի ու ներկայի մայրաքաղաք Երևանը» ֆենոմենի շրջանակում

«Գազպրոմ Արմենիայի» ուսումնամարզական համալիրի սաներն այցելեցին Երևան քաղաքի պատմության թանգարան՝ ներկա գտնվելու և մասնակցելու «Մի գորգի պատմություն» և «Վերականգնենք միասին » կրթական ծրագրերին:

Երեխաները էքսկուրսավարի հետ շրջեցին թանգարանի սրահներում՝ ծանոթանալով հին և նոր Երևանին։ Իսկ վերջում հանդիսավոր կերպով երդվեցին՝ սիրել, պահպանել, շենացնել համայն հայության քաղաքամայր Երևանը։

Երևան քաղաքի պատմության թանգարան