Խաղ-վիկտորինայի մասնակիցներն անդրադարձան Առնո Բաբաջանյանի կյանքին ու գործին

Առնո Բաբաջանյան. «Երևանին խելահեղորեն սիրահարված կոմպոզիտորը» խորագրով խաղ-վիկտորինայի շրջանակում դպրոցականները անդրադարձան մեծագույն կոմպոզիտորի կյանքին, գործունեությանն ու հրաշալի ստեղծագործություններին։

Վիկտորինային հաջորդաբար մասնակցեցին Մ. Նալբանդյանի անվան հ.33, Մուշեղ Իշխանի անվան հ.5, Ե. Չարենցի անվան հ.67, Է. Թելմանի անվան հ.13, Ստ. Շահումյանի անվան հ.1,

Ալ. Պուշկինի անվան հ.8, Ն. Աղբալյանի անվան հ.19, Ջ. Կիրակոսյանի անվան հ.20, Վ. Վաղարշյանի անվան հ.80, Ս. Սպանդարյանի անվան հ.24, Լ. Շանթի անվան հ.4,

Վլ. Մայակաովսկու անվան հ.7, Նար-Դոսի անվան հ.14, Հ.39, Ա. Շավարշյանի անվան հ.40,

Ա. Չեխովի անվան հ.55 դպրոցների թիմերը։

Դպրոցականները նախ ներկայացրեցին իրենց կատարած աշխատանքները՝ տեսահոլովակ, դիմանկարներ և երգեր, այնուհետև յուրաքանչյուր դպրոց պատասխանեց իրեն ուղղված հարցերին, որից հետո հարցեր ուղղեցին միմյանց: Հաջորդիվ վիկտորինայի մասնակիցները գուշակեցին կենդանի հնչող երաժշտության անվանումը:

Թիմերի աշխատանքը գնահատվեց պատվավոր ժյուրիի կողմից, որի կազմում էին կոմպոզիտոր, Երևանի Քրիստափոր Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն, ՀՊՄՀ դասախոս, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Էդգար Գյանջումյանը, դաշնակահար, Երևանի Բարսեղ Կանաչյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն Արմինե Մուրադյանը, Հանրային հեռուստատեսության և ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի մենակատար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, դոցենտ, Մշակույթի և արվեստի պետական քոլեջի դասախոս Լուսինե Կչոզյանը, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի երաժշտական բաժնի վարիչ Ցողիկ Բեքարյանը, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող Մարիաննա Տիգրանյանը, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն, երաժիշտ Մարինե Օթարյանը, Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության գլխավոր մասնագետ, դաշնակահար Կատրին Ղազարյանը և երաժշտագետ, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դասախոս, դոցենտ, երաժշտության պատմության ամբիոնի վարիչ Լուսինե Սահակյանը:

Երաժշտական հարց-կատարումներով հանդես եկան դաշնակահար, Երևանի Բարսեղ Կանաչյանի անվան արվեստի դպրոցի կոնցերտմայստեր Տիգրան Մեսրոպյանը, դաշնակահար, կոմպոզիտոր, Երևանի Քրիստափոր Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի կոնցերտմայստեր Կարեն Սարաֆյանը և Հ.16 մանկապարտեզի երաժշտության դաստիարակ Կարինե Նալբանդյանը։

Դպրոցականների մասնակցությամբ խաղ-մրցույթները անցկացվեցին Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանում, Երևանի պատմության թանգարանում և Ռուսական արվեստի թանգարանում:

Կենտրոն վարչական շրջանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի նախաձեռնությամբ կազմակերպված վիկտորինան կամփոփվի եզրափակիչ փուլով: