Թանգարանի հյուրն էր ճարտարապետության դոկտոր Մարիետա Գասպարյանը
Երևան քաղաքի պատմության թանգարանում ապրիլի 20-ին տեղի ունեցավ Երևանին նվիրված հերթական հանդիպումը։
Թանգարանի հյուրն էր ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Մարիետա Գասպարյանը։
Ուշագրավ զրույցի ընթացքում բանախոսն անդրադարձավ 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին, ինչպես նաև 2000 թվականից հետո Երևանի ճարտարապետության մեջ տեղ գտած զարգացումներին, առկա խնդիրներին, որոնց շուրջ ծավալվեց մտքերի փոխանակություն։
Երևան քաղաքի պատմության թանգարան