Արցախյան երկրորդ պատերազմին նվիրված ցուցահանդես՝ Երևանի պատմության թանգարանում
![](https://yhm.am/wp-content/uploads/2021/05/183377932_3728407607264247_823680463168041233_n.jpg)
Երևան քաղաքի պատմության թանգարանը Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողների մասնակցությամբ նախաձեռնել է Արցախյան երկրորդ պատերազմին նվիրված «44 ՕՐ» խորագրով ցուցահանդեսը։
Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա 2021թ․ մայիսի 18-ին՝ ժամը 20.00–ին։
Ցուցադրության մեջ ներկայացվելու են լուսանկարներ, պատերազմից բերված մասունքներ, զինվորական հագուստ և այլն։
Երևան քաղաքի պատմության թանգարան