Մայիսի 18-ը թանգարանների միջազգային օրն է
Երևան քաղաքի պատմության թանգարանը սիրով հրավիրում է մասնակցելու Թանգարանների միջազգային օրվան նվիրված միջոցառումներին։
Մայիսի 18-ին՝ ժամը 11:00-22:00 թանգարանը այցելուներին կներկայանա «Ընտրում է այցելուն» խորագրով ինտերակտիվ միջոցառմամբ։
2020թ. Արցախյան պատերազմը ցույց տվեց, որ թանգարանները պետք է վերակազմակերպեն և վերաիմաստավորեն իրենց աշխատանքը, որին պետք է պատրաստ լինեն ոչ միայն թանգարանային աշխատողները այլ նաև հանրությունը:
Նույն օրը՝ ժամը 20:00–ին, կմեկնարկի Արցախյան երկրորդ պատերազմին նվիրված «44 օր…» խորագրով ցուցահանդեսը, որը նպատակ ունի մատնանշելու հայրենասիրությունը որպես ազգային դաստիարակության գերակա ուղղություն դարձնելը և վերաիմաստավորելը 21-րդ դարի թանգարանում:
Ցուցադրության մեջ ներկայացվելու են լուսանկարներ, պատերազմից բերված մասունքներ, զինվորական հագուստ և այլն։