Շնորհավո՛ր ձեր տոնը, սիրելի՛ փոքրիկներ

Ամռան առաջին օրը՝ հունիսի 1-ին, նշվում է Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը։

Տոնի առթիվ այսօր Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվեց «Ուրախ մանուկ» մանկական զարգացման կենտրոնի սաների «Մանուկները Երևանին» խորագրով թեմատիկ ցուցահանդեսը։

Երևան քաղաքի պատմության  թանգարանը շնորհավորում է բոլոր մանուկներին այս գեղեցիկ տոնի առթիվ:

Թող բոլոր երեխաները մեծանան առողջ, անհոգ, երջանիկ ու խաղաղ երկրում։

Երևան քաղաքի պատմության թանգարան