«Գույներն ու խոսքերը Երևանին»
Երևան քաղաքի պատմության թանգարանում (Ք․ Երևան, Արգիշտի 1/1, Հեռ․՝ 010568185) հոկտեմբերի 9-31-ը կգործի «Գույներն ու խոսքերը Երևանին» ցուցադրություն` նվիրված Երևանի 2803-ամյակին։
Թանգարանի Կերպարվեստի հավաքածուից ընտրված ստեղծագործություններն ընդգրկում են երկու ժամանակաշրջան՝ 19-20-րդ դդ. սկզբների Երևանը և խորհրդային շրջանի վարդագույն մայրաքաղաքը:
Կցուցադրվեն Մարտիրոս Սարյանի, Փանոս Թերլեմեզյանի, Գաբրիել Գյուրջյանի, Սեդրակ Առաքելյանի, Հակոբ Կոջոյանի, Վարդիթեր Կարապետյանի, Էդուարդ Սարգսյանի, Լևոն Տոնականյանի, Գուրոսիկտավներն ու գրաֆիկական աշխատանքներ, որոնք ներկայացնում են թանգարանի գեղանկարների «ոսկե ֆոնդի» մի մասը:
Սրահում կհնչեն Երևանին նվիրված երաժշտական ստեղծագործություններ:
Երևան քաղաքի պատմության թանգարան