Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի անդամներն այցելեցին թանգարան
Զբոսավարների միջազգային օրվա շրջանակում Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի անդամները երեկ այցելեցին Երևան քաղաքի պատմության թանգարան, մասնակցեցին ճանաչողական և ինտերակտիվ էքսկուրսիային:
Շնորհավորում ենք բոլոր զբոսավարներին մասնագիտական տոնի առթիվ և մաղթում արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ մեր քաղաքի և երկրի:






Երևան քաղաքի պատմության թանգարան