Պուշկինի անվան Կերպարվեստի Պետական թանգարանում բացվել է «Ուրարտուի թագավորությունը» ցուցահանդեսը
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում՝ Ա.Ս. Պուշկինի անվան Կերպարվեստի պետական թանգարանում բացվել է «Ուրարտուի թագավորությունը. Հին Հայաստանի ժառանգությունը. Ուրաշտու – Յարմինույա- Արմինա» խորագրով ցուցահանդեսը։
Ցուցահանդեսին ներկայացված են Հայաստանի պատմության թանգարանի, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի ինչպես նաև Երևանի պատմության թանգարանի հավաքածուներից բացառիկ ցուցանմուշներ:
Ցուցահանդեսը նվիրված է Հին Հայաստանի մշակութային պատմությանը, որտեղ առանձնահատուկ ներկայացնում է Ուրարտու պետության ժառանգությանը (Ք.ա. IX-VII դդ.): Ցուցահանդեսը պատմում է տարածաշրջանի պատմության և մշակույթի զարգացման փուլերի մասին՝ Հայկական լեռնաշխարհի հնագույն ցեղերի նախաուրարտական ավանդույթից (մ.թ.ա. II-I հազարամյակներ) մինչև հետուրարտական հին հայկական արվեստի ձևավորումը։ ժամանակաշրջան (մ.թ.ա. VI–IV դդ.)։
Ցուցահանդեսը բաց կլինի հանրության համար մինչև 28 հունվարի 2024թ.: