«Հայաստան» խորագրով ցուցադրություն՝ ՉԺՀ Գուանչժոու քաղաքում

Նոյեմբերի 13-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Գուանչժոու քաղաքի թանգարանում բացվել է «Հայաստան» խորագրով ցուցադրությունը, որտեղ ներկայացված են Երևանի պատմության թանգարանի հավաքածուի՝ գորգերի, տարազի, զարդերի և ասեղնագործ առարկաների բացառիկ արժեքավոր նմուշներ:

Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել նահանգային կառավարության մշակույթի և զբոսաշրջության դեպարտամենտի ղեկավարները, նահանգի մշակութային ժառանգության պահպանության բյուրոյի պետը, լրատվամիջոցներ և հյուրեր:
Միջոցառումն ավարտվեց համերգով, որտեղ հնչեցին Կոմիտասի, Ա. Բաբաջանյանի ստեղծագործությունները, և չինացի աղջիկների կողմից հայկական տարազների ներկայացմամբ: Մեկ ու կես տարվա ընթացքում սա արդեն 4-րդ ցուցահանդեսն է՝ Ֆուցզիան, Նինբո և Սիան քաղաքներից հետո, որով Երևանի պատմության թանգարանը ներկայանում է չինացի այցելուներին: