«Երևանի հուշարձանների պահպանության և հանրայնացման խնդիրները» թեմայով կլոր սեղան-քննարկում

Ապրիլի 17-ին Երևան քաղաքի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Երևանի հուշարձանների պահպանության և հանրայնացման խնդիրները» թեմայով կլոր սեղան-քննարոկում՝ նվիրված Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան:
Կլոր սեղանի նպատակն էր խթանել մասնագիտական երկխոսություն՝ մասնագետների, մշակութային հաստատությունների, պետական և քաղաքական կառույցների, ինչպես նաև հասարակության ներկայացուցիչների միջև՝ համատեղ ձևակերպելու լուծումներ այն մարտահրավերների համար, որոնց բախվում ենք այսօր:
Միջոցառման ընթացքում հանդես եկան հետևյալ զեկույցները․
🔹Արսեն Հարությունյան, վիմագրագետ, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան
«Երևանի միջնադարյան հուշարձաններն իբրև գրչության կենտրոններ»:
🔹Վահե Սարգսյան, գիտաշխատող, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
«Հնագիտական հուշարձանների դերը բնակավայրերի զարգացման համատեքստում»:
🔹Դիանա Միրիջանյան, բաժնի ղեկավար, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ
«Երևանի պարսկական հուշարձանների և նյութական մշակույթի մասին»:
🔹Աշոտ Հակոբյան, ճարտարապետ, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ
«Ավանի հուշարձանների ներկա վիճակը»:
🔹Մերի Սաֆարյան, գիտաշխատող, «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
«Հրատապ ուսումնասիրություններ և փրկարարական պեղումներ Երևանում»:
🔹Գևորգ Օրբելյան, տնօրեն, Երևան քաղաքի պատմության թանգարան
«Երևանի հուշարձանները. թվայնացումը և հանրահռչակումը»:
Այս կարևոր օրը յուրահատուկ հնարավորություն է անդրադառնալու մեր քաղաքի՝ Երևանի պատմամշակութային ժառանգությանը, շեշտելու քաղաքի տարածքում հուշարձան կառույցների պահպանման հրատապությունը և դիտարկելու հանրայնացման նորարար ու արդիական մոտեցումները: