ՀՀԿ կանանց խորհրդի նախաձեռնությամբ թանգարանի հյուրն էին դպրոցականները

ՀՀԿ Կանանց խորհրդի նախաձեռնությամբ հունիսի 2-ին Երևան քաղաքի պատմության թանգարանի հյուրն էին մայրաքաղաքի թիվ 45 դպրոցի սաները:

ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանի, Երևանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանի և Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանի ուղեկցությամբ երեխաները եղան թանգարանի ցուցասրահներում, ապա թանգարանում մասնակցեցին ավանդական խաղ-էքսկուրսիային, ծանոթացան մեր մայրաքաղաքի հիմնադրման պատմությանը, մայրաքաղաքի հատակագծին:

Խաղ-էքսկուրսիայի ընթացքում լավագույն արդյունքներ ապահոված աշակերտներն արժանացան Երևանի քաղաքապետարանի շնորհակալագիր: