Կյանքից հեռացել է դոկտոր Ռոստոմ Ոսկանյանը

Թեհրանի պետական համալսարանի պրոֆեսոր, Երևանի ճարտարագիտական-շինարարական պետական համալսարանի պատվավոր դոկտոր Ռոստոմ Ոսկանյանը:

Դոկտոր Ռ. Ոսկանյանը ծնվել է 1932 թ., Իրանում, ավարտել է Թեհրանի համալսարանի ճարտարագիտական ֆակուլտետը:

1964-1986 թթ. նա ղեկավարել է Թեհրանի պետական համալսարանի ճարտարագիտության բաժանմունքը: Վերջին տարիներին նա ապրում և ստեղծագործում էր Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

2012 թ. դոկտոր Ոսկանյանը Երևան քաղաքի պատմության թանգարանին նվիրել էր իրանական և հայկական մշակույթը ներկայացնող 2000-ից ավելի թանգարանային առարկա, որոնք արժանացել են մասնագետների բարձր գնահատականին:

Ռ. Ոսկանյանը թանգարանի լավագույն բարեկամն էր, հայ լավ մարդ, որի կորուստը մեծ հարված էր մեր ժողովրդի համար:

Թանգարանի աշխատակազմն իր ափսոսանքն է հայտնում նրա մահվան կապակցությամբ և ցավակցում է հարազատներին: