«Տիրող ոգևորությունը հուսալի գրավականն է ապագա ձեռքբերումների»

Ընդունեք Երևան քաղաքի ավագանու Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ջերմագին շնորհավորանքները Երևան քաղաքի պատմության թանգարանի ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ:Ճիշտ ութ տասնամյակ առաջ՝ 1931 թվականին, հիմնադրվեց աշխարհի հնագույն թվագրված քաղաքի՝ մեր սիրելի Երևանի պատմության թանգարանը՝ սկզբնական շրջանում լինելով Երևանի քաղխորհրդի կոմունալ բաժնին առընթեր, տեղավորվելով Երևանի Հրշեջ վարչության շենքի 2-րդ հարկի սենյակներից մեկում և կոչվելով Կոմունալ թանգարան: Ւնչ իմանային թանգարանի հիմնադիրները, որ տարիներ ու տասնամյակներ անց իրենց ստեղծած թանգարանը հզորանալու է, ամբարելու քաղաքի հնագույն ժամանակներից մինչև մեր օրեր ընդգրկող նյութական և հոգևոր մշակույթը ներկայացնող ավելի քան 90 հազար թանգարանային արժեքներ:

Մենք բարձր ենք գնահատում սերտ կապերն ու ստեղծագործական համագործակցությունը թանգարանի և Ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի միջև, որոնք հետագայում ևս շարունակվելու, աոավել խոր ու բազմակողմանի են դառնալու: Վերստին շնորհավորելով թանգարանի տնօրենին և ստեղծագործական ողջ կոլեկտիվին փառապանծ հոբելյանի առիթով, սրտանց մաղթում ենք քաջառողջություն, աշխատանքային անսպառ կորով, նորանոր հաջողություններ, իսկ Երևան քաղաքի պատմության թանգարանին՝ հետագա վերելք ու առավել լայն ճանաչում։ Թանգարանի վաստակաշատ կոլեկտիվն իր 80-ամյա հոբելյանը նշում է համախմբված, լավատեսության ջերմ մթնոլորտում։ Տիրող ոգևորությունը, զուգակցված այսօր ծառացած լուրջ ու պատասխանատու խնդիրների գիտակցման հետ, հուսալի գրավականն է ապագա ձեռքբերումների:

Հարգանքներով և շնորհավորանքներով`՝

Գագիկ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

Երևան քաղաքի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ «30» հունիսի 2011թ.