Տոնի պատմությունից

Տոնի պատմությունն ավանդաբար կապվում է Կլարա Ցետկինի անվան հետ, ով ստեղծել էր կանանցից կազմած հեղափոխական ջոկատ: Որոշվում է ընտրել մի օր, որը կհամարվեր կանանց պրոլետարիատի ծննդյան օրը:
Կես դար անց նյույորքյան սոցիալ-դեմոկրատական կազմակերպության ակտիվիստները հիշեցին 1857-ի տեքստիլագործների բողոքի երթը և 1908-ի մարտի 8-ին կանանց իրավունքների պաշտպանության համար ցույց կազմակերպեցին:
1909-ին Ամերիկայի սոցիալիստական կուսակցությունը փետրվարի վերջին կիրակին հռչակեց Կանանց ազգային օր:
1910-ին Կոպենհագենում կին սոցիալիստների միջազգային երկրորդ խորհրդաժողովում Կլարա Ցետկինն առաջարկում է կանանց տոնը դարձնել ամենամյա, սակայն հստակ օր չի մատնանշում:
Կանանց միջազգային օրն առաջինը նշվեց 1911 թ. մարտի 19-ին չորս երկրում՝ Ավստրիա, Գերմանիա, Դանիա, Շվեյցարիա:
1912-ին տոնը նշվեց մարտի 12-ին: 1913-ին կանանց օրը Գերմանիայում նշվեց մարտի 12-ին, Ավստրիայում, Չեխիայում, Բելգիայում, Հոլանդիայում, Շվեյցարիայում՝ մարտի 9-ին, Ռուսաստանում և Ֆրանսիայում՝ մարտի 2-ին: Եվ միայն 1914 թ. մարտի 8-ին տոնը միաժամանակ նշվում է վեց երկրում՝ Ավստրիայում, Դանիայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում, Ռուսաստանում և Շվեյցարիայում, քանի որ այդ օրը կիրակի էր և ոչ աշխատանքային:
1965-ից Խորհրդային Միությունում օրը համարվեց ոչ աշխատանքային:
1975-ին խորհրդային գաղափարախոսներին հաջողվեց հասնել նրան, որ ՄԱԿ-ը 1975-ը ճանաչեց Կանանց միջազգային տարի, որից հետո նույն կառույցը 1977-ին մարտի 8-ն արդեն հայտարարեց Կանանց միջազգային տոն:
Իսկ ինչպես են նշում միջազգային այս օրն աշխարհում…
1910 թ.-ին Կոպենհագենում կանանց միջազգային խորհրդաժողովին Կլարա Ցետկինը առաջարկում է մարտի 8-ը ընդունել կանանց միջազգային տոն, ի պատիվ անցյալում Նյու-Յորքում տեղի ունեցած իրադարձությունների: Առաջին անգամ կանանց միջազգային տոնը նշել են 1911 թ.-ին` Գերմանիայում, Ավստրիայում, Դանիայում և Շվեյցարիայում:
Ռուսաստանում այս օրը նշել են 1913 թ, և մինչ օրս ամեն տարի մեծ շուքով են դիմավորում այս օրը: Այստեղ մարտի 8-ին տղամարդիկ նվիրում են հիմնականում գեղեցիկ ծաղկեփնջեր և օծանելիքներ:
Ի տարբերություն մնացած երկրների, այս մարտի 8-ը Իտալիայում ոչ աշխատանքային օր չէ: Այս օրը Իտալիայում տղամարդիկ և կանայք միասին չեն նշում. կանայք աշխատանքից հետո գնում են ինչ-որ ռեստորան, իսկ երեկոյան, միայն հատուկ այդ օրը աշխատում են տղամարդկանց բարեր, որտեղ կանանց մուտքն անվճար է:
Ֆրանսիայում մարտի 8-ին կազմակերպվում են կոնֆերանսներ, ցույցեր, երթեր՝ կապված կանանց իրավունքների պաշտպանության հետ:
Գերմանիայում այս օրը կանանց իրավունքների իրավապաշտպանները, Արհմիությունները կազմակերպում են տարբեր միջոցառումներ:
Չինացիները փորձում են ապացուցել, որ կանանց սրտի միակ ճանապարհը ստամոքսի միջոցով է: Այս օրը այստեղ կանանց հանդեպ իրենց սերն ապացուցելու և ցույց տալու համար, յուրաքանչյուր տղամարդ պետք է դրսևորի իրեն իսկական խոհարարի պես: Մարտի 8-ը Չինաստանում բոլոր կանաց համար ոչ աշխատանքային օր է: Այս օրը կանայք մասնակցում են Միս Պեկին մրցույթին և բոլորին փորձում ապացուցել, որ իրենք աշխարհի ամենագեղեցիկ կանայք են:
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո` 1996թ. մարտի 8-ը հանվեց երկրի պետական տոնացույցից, փոխարենը ապրիլի 7-ը հռչակվեց Մայրության ու գեղեցկության օր: Այնուհետև`2001թ. ընդունվեց «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքը, որով մարտի 8-ը կրկին վերականգնվեց պետական տոնացույցում:
Մարտի 8-ից ապրիլի 7-ը մեզանում ոչ պաշտոնապես համարվում է կանանց միամսյակ:

Երևան քաղաքի պատմության թանգարան