«Թանգարանային գիշեր-2015»-ի միջոցառումները նվիրված կլինեն Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին
Երևանի քաղաքապետարանը և Երևան քաղաքի պատմության թանգարանը մայիսի 16-ին սիրով հրավիրում է ներկա գտնվելու «Թանգարանային գիշեր-2015» ծրագրի շրջանակներում թանգարանում անցկացվելիք միջոցառումներին, որոնք նվիրված են Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին:
«Թանգարաններ. Հիշողության վկաներ» խորագիրը կրող միջոցառման շրջանակում մայիսի 16-ին ժամը 11:00 -24:00 «Հիշում եմ և պահանջում. վերածնունդ» խորագրով ցուցահանդեսը: Հիշեցնենք, որ ցուցահանդեսի նպատակը մինչև 1915 թվականը և դրանից հետո Երևանը ներկայացնելն է՝ գաղթականներին ապաստարաններ ստեղծելու, մեծագույն աղետի հետևանքները վերացնելու, Երևանի վերակառուցման և վերածննդի համատեքստում:
Նույն օրը՝ ժամը 20:00, տեղի կունենա Ցեղասպանությունը վերապրած կիլիկիացի Զարմինե Վասիլյանի հուշերին նվիրված գրքի շնորհանդեսը:
Երևան քաղաքի պատմության թանգարան