Ռ. Մարտիրոսյան. «Երևանի պատմության թանգարանը հայոց հարուստ մշակութային ժառանգության փառահեղ անցյալն աներկբայորեն փաստող կարևորագույն օջախներից մեկն է
Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Երևան քաղաքի պատմության թանգարանի անձնակազմին հանրապետության գիտամշակութային կյանքում ծանրակշիռ ավանդ ունեցող հաստատության հիմնադրման 80-ամյա հոբելյանի կապակցությամբ։
Երևանի պատմության թանգարանը մեր հինավուրց մայրաքաղաքի անցած փառահեղ ուղու յուրահատուկ տարեգիրն է, համաշխարհային քաղաքակրթության մեջ մեր ժողովրդի ունեցած տեղի ու դերի արձանագիրը, վաղնջական ժամանակներից սկզբնավորվող հայոց հարուստ մշակութային ժառանգության փառահեղ անցյալն աներկբայորեն փաստող կարևորագույն օջախներից մեկը։
Հանրապետության մշակութասեր հասարակությունը բազմիցս առիթներ է ունեցել ծանոթանալու թանգարանի աշխատակիցների ջանքերով կազմակերպված տասնյակ ուշագրավ ցուցահանդեսներին ու գիտաժողովներին, հրատարակած գրքերին ու բուկլետներին՝ նվիրված ինչպես Երևանի, այնպես էլ Հայաստանի ու համայն հայության պատմության ու մշակույթի բազմապիսի խնդիրներին։
Հատկանշական է, որ տարիների համառ ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ թանգւսրանի կոլեկտիվին հաջողվել է ստեղծել ժամանակակից զբոսաշրջության բոլոր չափանիշներին համապատասխան ու ներկայանալի մի հաստատություն, այն դարձնել հանրապետության կարևորագույն գիտամշակութային կենտրոններից մեկը, ունենալ Երևանին վայել այցեքարտ։
Կրկին շնորհավորելով թանգարանի պանծալի հոբելյանի առիթով՝ բոլորիդ մաղթում ենք նորանոր հաջողություններ հայ մշակույթին ու գիտությանր ծառայելու Ձեր նվիրական առաքելության մեջ։
Ռ. Մարտիրոսյան
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս