«Երևանյան էտյուդներ» ԵՔՊԹ լուսանկարների հարուստ ֆոնդից

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Երևանյան ամառ» միջոցառումների շրջանակում «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում հուլիսի 12-ին` ժ. 10:00-ին կբացվի «Երևանյան էտյուդներ» խորագրով ցուցահանդես:

Ցուցահանդեսում մեկ շաբաթ շարունակ կցուցադրվեն հին Երևանը պատկերող լուսանկարներ Երևան քաղաքի պատմության թանգարանի լուսանկարների հարուստ ֆոնդից:

Երևան քաղաքի պատմության թանգարան