Երևանի պատմության թանգարանում բացվել է Մարիամ Ղարիբյանի ասեղնագործ աշխատանքների ցուցահանդեսը
Երևան քաղաքի պատմության թանգարանում հուլիսի 26-ին բացվել է Մարիամ Ղարիբյանի ասեղնագործ աշխատանքների ցուցահանդեսը, որը կրում է «Վերադարձ» խորագիրը: Ներկայացված են Այնթապի հայտնի ասեղնագործական դպրոցը, ինչպես նաև արդի դիզայներական մոտեցումներով շուրջ 25 աշխատանք:
Նկարչուհի, ասեղնագործող, հագուստի ձևավորող Մարիամ Ղարիբյանը ծնվել է Երևանում: Դպրոցական տարիներին հաճախել է Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտական դաստիարակության կենտրոն:
Հայկական ավանդական ասեղնագործությունը նա օգտագործում է նաև ժամանակակից զգեստների ձևավորման մեջ՝ ստեղծելով հնի և նորի յուրահատուկ համադրություն: Դրանք ցուցադրվել են Չեխիայում, Հայաստանում և ԱՄՆ-ում:
Նրա գեղանկարները ցուցադրվել են աշխարհի տարբեր ցուցասրահներում, ինչպես նաև տեղ են գտել մասնավոր հավաքածուներում:
Ցանկացած աշխատանք ստեղծելիս Մարիամը մշտապես ներկայացնում է հայկական հետքը:
Վերջին 22 տարիներին Մարիամն ապրել և ստեղծագործել է Չեխիայում: 2016թ. վերադարձել է Հայաստան: