Երևանի պատմության թանգարանում կբացվի «Երևանը երեք հանրապետությունների մայրաքաղաք» ֆոտոցուցահանդեսը
Մայիսի 18-ին նշվելու է Թանգարանների միջազգային օրը, իսկ մայիսի 19-ին Հայաստանում և Արցախում արդեն 15-րդ անգամ անցկացվելու է «Թանգարանների գիշեր» միջոցառումը:
Միջոցառումներին միացել է 116 թանգարան: 2018 թվականին ԻԿՕՄ-ի կողմից ընտրված Թանգարանների միջազգային օրվա խորագիրն է «Գերհաղորդակցվող թանգարաններ. նոր մոտեցումներ, նոր հանրույթներ»:
Երևան քաղաքի պատմության թանգարանը Թանգարանների միջազգային օրը և Թանգարանների գիշերը կներկայանա «Երևանը երեք հանրապետությունների մայրաքաղաք» ֆոտոցուցահանդեսով:
Միջոցառումների ձևաչափին համապատասխան` մայիսի 18-ին` ժամը 10:00-ից 18:00-ը, իսկ մայիսի 19-ին` ժամը 18:00-ից 24:00, Հայաստանի և Արցախի 116 թանգարանների դռներն բաց կլինեն հասարակության համար:
Մուտքն անվճար է։ Սիրով սպասում ենք:
Երևան քաղաքի պատմության թանգարան