«Թանգարանների գիշերը» բազմամարդ էին Երևանի պատմության թանգարանի ցուցասրահները

Մայիսի 19-ին Հայաստանում և Արցախում արդեն 15-րդ անգամ անցկացվեց «Թանգարանների գիշեր» միջոցառումը: Այդ օրը՝ ժամը 18:00-ից մինչև կեսգիշեր մարդաշատ էին նաև Երևան քաղաքի պատմության թանգարանի ցուցասրահները: Ավանդույթի համաձայն՝ թանգարանի դռները բաց էին մեր մայրաքաղաքի ներկայով ու անցյալով հետաքրքրվող բոլոր այցելուների համար:

Երևան քաղաքի պատմության թանգարանը «Թանգարանների գիշեր» միջոցառմանը Երևան քաղաքի պատմության թանգարանը ներկայացավ «Երևանը երեք հանրապետությունների մայրաքաղաք» լուսանկարների ցուցահանդեսով:

Ցուցահանդեսում ներկայացված լուսանկարները յուրօրինակ կամուրջ են Երևանի պատմության երեք կարևոր ժամանակաշրջանների՝ 1918-20 թթ և խորհրդային ժամանակաշրջանի ու ներկա հարյուրամյակի միջև:

Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 31-ը ներառյալ:

Ցուցահանդեսին զուգահեռ, թանգարանի այցելուները հնարավորություն ունեցան մեկա անգամ ևս հաղորդակցվելու թանգարանի ցուցասրահներում կազմակերպվող մշտական ցուցադրություններին, դիտել հին Երևանի անիմացիոն մանրակերտը` լուսային էֆեկտներով, իրենց կարծիքներն ու տպավորությունները թողնելու թանգարանի այցելուների հուշագրքում:

Հիշեցնենք, որ միջոցառումներին միացել էր 116 թանգարան: 2018 թվականին ԻԿՕՄ-ի կողմից ընտրված Թանգարանների միջազգային օրվա խորագիրն էր «Գերհաղորդակցվող թանգարաններ. նոր մոտեցումներ, նոր հանրույթներ»:
We’d like to remind that 116 museums of Armenia and Artsakh joined the event. In 2018 the motto of the International Museums Day is “Hyperconnected museums: new approaches, new publics” as it was selected by the ICOM.

Երևան քաղաքի պատմության թանգարան

Լուսանկարներ