Երևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդես՝ Երևան քաղաքի պատմության թանգարանում

Երևան քաղաքի պատմության թանգարանում տեղի է ունեցել նկարչուհի Քրիստինա Օգանեզովայի աշխատանքների անհատական ցուցահանդեսի բացման արարողությունը: Ցուցահանդեսը նվիրված է մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյա հոբելյանին: Միջոցառմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը, քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը, Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը, արվեստագետներ, հյուրեր:
Նշենք, որ Քրիստինա Օգանեզովան հայազգի նկարչուհի է, Միջազգային արվեստագետների միության անդամ և միության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար, Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ:
Մայրաքաղաքի 2800-ամյա տարեդարձին նվիրված ցուցահանդեսում ներկայացված են գեղանկարչուհու տարբեր տարիների լավագույն աշխատանքները:

Ցուցահանդեսը այցելուների համար բաց կլինի մինչև օգոստոսի 24-ը: Այդ օրերի ընթացքում Քրիստինա Օգանեզովան կնկարի նոր կտավ, որը փակման օրը կնվիրի Երևան քաղաքի պատմության թանգարանին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ