Նվիրատուներ

2012 թ.

  1. Հաղթանակ Շահումյան – Երևանի պատվավոր քաղաքացու մեդալի ձեռագործ բնօրինակ, Երևանի պատվավոր հյուրերի ու քաղաքացիների գրառումների համար նախատեսված փորագրված փայտե կազմով գիրք, Երևանի պատվավոր քաղաքացու վկայական-անձնագրի առաջին օրինակը՝ կաշվե պանակով, Երևանի մետրոպոլիտենի խորհրդանշական երեք բանալիներից մեկը, 1978թ. Էրեբունի-Երևանի 2760-ամյակին նվիրված միջոցառման  գլխավոր էսքիզ:
  2. Ռոստոմ Ոսկանյան-Արևելյան մշակույթի հարուստ հավաքածու, որը ներառում է նաև բացառիկ նմուշներ.17-ից 19-րդ դարերում գործածված կրոնական ծիսակատարությունների և կենցաղային առարկաներ՝ հմայիլների տուփիկներ, հուռութներ, ճրագամաններ, կնիքներ, կողպեքներ, ջրի ծորակներ, արդուզարդ, անգամ Դարեհի ժամանակաշրջանի՝ 2500-ամյա մետաղադրամներ: Հավաքածուն բաղկացած է 2000 ցուցանմուշից, որոնք  նվիրատուն տարբեր տարիների գնել է Իրան, Հնդկաստան, Պակիստան և արևելյան այլ երկրներ կատարած շրջագայությունների ժամանակ:

2011 թ.

  1. Հովիկ Մուսայելյան – Նամականիշների (80 հատ) ալբոմ «Քրիստոնեությունը Հայաստանում»:
  2. Ռոստոմ Ոսկանյան-Արևելյան ծիսապաշտամունքային առարկաների հավածու:
  3. Լյուդմիլա ՇրդուկալովաՄիքայելյան-Ա. Միքայելյանի անձնական իրերից, փաստաթղթեր, լուսանկարներ:
  4. Ռուբեն Հովհաննիսյան-Կարպետ և տնտեսության հետ առնչվող իրեր:
  5. Երևանի կոնյակի գործարան-12 տեսակավոր կոնյակ:
  6. Խաչատուր Իսկանդարյան-Քանդակ «Մինուշչիկը շուկայում», բրոնզ, 32×50 սմ, 1982թ.:
  7. Արմինե Հայրապետյան – 16 ասեղնագործ աշխատանք. 19-րդ դարավերջ, Վան:

2010 թ.

  1. Ավո Հովհաննիսյան – 68 առարկա (գործվածք, ծածկոցներ, երիզներ, սփռոցներ, ժանյակներ և այլն):
  2. Գեորգի Յարալյան – 7 գծանկար երևանյան թեմաներով:
  3. Արտաշես Հակոբյան (ոստիկանության փոխգնդապետ) – 9 առարկա. պապի՝ Հայրենական պատերազմի մասնակից մայոր Արտաշես Հակոբյանի շքանշաները, մեդալները, լուսանկարներ:
  4. Ռուզաննա Լալայան – 10 նամակ (ռազմաճակատային):
  5. Ռիմա Պետրոսյան – Արտեմ Պետրոսյանի անձնական իրերը, փաստաթղթեր, լուսանկարներ:
  6. Համլետ Կոնջորյան – 18 լուսանկար (դիմադրություն շարժման):
  7. Լևոն Թոքմաջյան – «Երևանի բանալին», քանդակ, մարմար, 65×35 սմ:
  8. Թագուհի Բամբանյան – 15 ասեղնագործ աշխատանք:
  9. Արմեն Համազասպյան – Զինագործի կնիք, կենցաղային առարկաներ, գլխանոց:
  10. Հրազդան Թոքմաջյան – Մարաշի ասեղնագործության 9 նմուշ:
  11. Անդրանիկ Օհանեսյան (իրաքահայ գեղանկարիչ) – 2 գեղանկար:

2009թ.

  1. Երևանի քաղաքապետարան – 4 հուշամեդալ՝ «Երևանի պատվավոր քաղաքացի», «Երևան», «Երևանի քաղաքապետարան»:
  2. Հայկ Դեմոյան – Լուսանկարներ, կենցաղային օգտագործման առարկաներ:
  3. ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային արժեքների պահպանության գործակալության (պետի տեղակալ՝ Ա. Խաչատրյան) – Երևանաբնակ ժամանակակից գեղանկարիչների 64 ստեղծագործություն:

2008թ.

  1. Երևանի քաղաքապետարան – Երևանի քաղաքապետի Վզնոց – խորհրդանիշ, արծաթ 925o, 416,2 գր.:
  2. Երևանի կոնյակի գործարան – 17 տեսակավոր կոնյակ:
  3. Լ. Գոքորյան – 3 հնատիպ գիրք:
  4. Ավո Հովհաննիսյան – 10 առարկա (կահույք, գործվածք, կենցաղային օգտագործման առարկաներ):

2007թ.

  1. Ա. Քամալյան – 13 առարկա, Հայրենական պատերազմի մասնակից Ս. Քամալյանի շքանշաններ, մեդալներ, թաստաթղթեր:
  2. Լ. Ամիրջանյան – 8 խեցեղեն առարկաներ, 15-16-րդ դդ Հյուսիսային Միջագետք, 12 տարազի մասեր, ծածկոցներ, Սիրիա, 1950-ական թթ:
  3. Ա. Համազասպյան – 19 փաստաթղթեր:
  4. Հ. Բուդաղյան – թառ և քամանչա, 1919թ:

2006թ.

  1. Մ. Հակոբյան – Թ. Հակոբյանի անձնական իրեր, գրքեր, փաստաթղթեր և լուսանկարներ:
  2. Ս. Թերզյան – 9 ասեղնագործ աշխատանք:
  3. Թ. Տեր- Ավետիքյանց – 27 լուսանկար, փաստաթղթեր, զգեստապահարան և 5 կենցաղային օգտագործման առարկաներ:
  4. Արթին – գեղանկար «Հանրապետության Հրապարակը», 40×50 սմ:
  5. Գ. Հացագործյան – կենցաղային օգտագործման 53 առարկա, կահույք, ոսկերչի գործիքներ և այլն:
  6. «Հայփոստ» – 8 դրոշմանիշեր և բացիկ երևանյան թեմաներով:
  7. Մ. Բերբերյան – 37 լուսանկար, զարդաքանդակի վարպետ Գևորգ Աբգարյանի փաստաթղթերից:
  8. Լ. Մինասյան-դաշույն պատյանով, 19-րդ դար:
  9. Ռ. Հովհաննիսյան-16 ծրար, բացիկներ, դրոշմանիշեր երևանյան թեմաներով:
  10. Ե. Խաչատրյան-19 էսքիզներ, գրասարէ, հայ գեղանկարիչ Տարագրոսին վերաբերող լուսանկարներ և փաստաթղթեր:
  11. Ռ. Թարխանյան-14 լուսանկար հնաբնակ երևանցի Ռոզա Շավարշի (հավանաբար խմբապետ Շավարշը) Թարխանյանի:

2005թ.

  1. Լօժեն Գարիքեան-պատմակենցաղային հավաքածու (43 հատ):
  2. Ա. Գառնյան-21 առարկա. լուսանկարներ, մեդալ, փաստաթուղթ  Մնացականյանների վերաբերյալ:
  3. Հ. Սահակյան-գեղանկար «Կոնդ, մանկություն», 55×65 սմ
  4. Լ. Ամիրջանյան-9 գորգեր, կարպետներ, անկողնակալներ և «Մեղու Հայաստանի» լրագրի հավաքածու, 1862թ.:

2004թ.

  1. Ս. Թարյան-3 գեղանկար. «Մարտ», 20×29 սմ, «Անվերնագիր», 49×73 սմ, «Բակ», 21×20 սմ:

2003թ.

  1. ՀՀ Կենտրոնական բանկ – 8 նոր նմուշի թղթադրամներ, մետաղադրամներ:
  2. Երևանի քաղաքապետարան -4 գավաթ (2-րդ համահայկական խաղեր):

Երևան քաղաքի պատմության թանգարանը երախտագիտություն է հայտնում վերոնշյալ անձանց՝ կատարած նվիրատվության համար: