Առցանց ցուցահանդես. «Լուսավոր ձեր աշխարհում»

Սիրելի բարեկամներ, հունիսի 1-ին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, Երևան քաղաքի պատմության թանգարանը հրավիրում է բոլոր նկարել սիրող երեխաներին (մինչև 14 տարեկան) մասնակցելու նկարների առցանց ցուցահանդեսի:

Ցուցահանդեսի խորագիրն է «Լուսավոր ձեր աշխարհում»:

Հարգելի՛ ծնողներ, ընտրեք ձեր երեխայի ստեղծած նկարներից 1-ը կամ 2-ը, լուսանկարեք և մինչև մայիսի 29-ը ուղարկեք marinakhach@yahoo.com էլ. փոստին: Նշե՛ք երեխայի անուն, ազգանունը, տարիքը և աշխատանքի վերնագիրը:

Հունիսի 1-ին՝ ժամը 13։00֊ին, Երևան քաղաքի պատմության թանգարանի ֆեյսբուքյան էջում կտեղադրվեն բոլոր ուղարկված լուսանկարները:

Ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը։

Երևան քաղաքի պատմության թանգարան