Հոբելյանական տարբերանշանի խորհուրդը
2021 թվականին լրանում է Երևան քաղաքի պատմության թանգարանի 90-ամյակը, թանգարան, որը դարձել է համայն հայության մայրաքաղաքի յուրօրինակ այցեքարտը:
Հոբելյանի առթիվ ստեղծված տարբերանշանը 90 թվից կազմված բաղկացուցիչ համալիր է, որեղ 0-ն ունի շրջանաձև տեսք և խորհրդանշում է հավերժությունը, արևը որպես կյանքի աղբյուր, իսկ 0-ի մեջտեղում տեղադրված Երևանի գլխավոր հատակագիծը՝ մայրաքաղաք Երևանի տեղը երկիր մոլորակի վրա:
Ընդհանուր կոմպոզիցիան լրացնում է 2014թ. հաստատված թանգարանի պաշտոնական տարբերանշանը:
ԳՈՒՅՆԵՐ
Խորհդանշական է նաև գունային համադրությունը. այն ներկայացնում է քաղաքի կառուցապատման մեջ օգտագործված տուֆ քարի տարբեր երանգներ, ինչպես նաև թանգարանի շենքի նարնջագույնը: