Երևանի պատմության թանգարանը համալրվել է երևանյան կենցաղի հախճապակե և ճենապակե սպասքի նմուշներով
Սպասքը երևանյան կենցաղի բնութագրիչ տարրերից է ։Քաղաքային բնակարաններում կիրառական նշանակությունից զատ, այն համարվել է սոցիալական դիրքի, ճաշակի, գեղագիտական ընկալման ցուցիչ։
Շնորհիվ թանգարանի լավ բարեկամ և նվիրատու Էդգար Հարությունյանի` թանգարանի պահոցները համալրվեցին XX դարի սկզբին երևանյան կենցաղում կիրառված հախճապակե և ճենապակե սպասքի նմուշներով , որոնք հանդիսանում են 1930-1950-ականներին հեղինակավոր սպասք արտադրող գործարանների` Կուզնեցովի, Դմիտրովի, Բուդյանսկի, ինչպես նաև խորհրդային Երևանում հայտնի Հայճենապակի արտադրական միավորման արտադրանք։