2024 թվականի հաշվետվություն
Ցուցահանդեսներ
1.Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ին, բացվել է իրանահայ հայտնի ճարտարապետ Ռոստոմ Ոսկանյանի հավաքածուի ցուցահանդեսը «Չգիտեմ ինչ եմ ուզում ասել…» խորագրով (մայիսի 18-ից մինչև հունիսի 19-ը):
2.Կազմակերպվել է «Երևանի ճենապակե պատմությունը» խորագրով ցուցահանդեսը (հունիսի 4-ից մինչև սեպտեմբերի 4-ը):
3.Կազմակերպվել է «Նկարիչները Երևանին. 15 տարի անց …» խորագրով ցուցահանդեսը (hոկտեմբերի 8-ից մինչև դեկտեմբերի 8-ը):
4.Կազմակերպվել է «Ֆուջիանի հմայքը» խորագիրը կրող ցուցահանդեսը: Ներկայացվել է Չինաստանի Ֆուջիան նահանգի դեկորատիվ-կիրառական ժամանակակից արվեստի եզակի նմուշներ (դեկտեմբերի 23 -ից միչև փետրվարի 23-ը, 2025):
Համատեղ ցուցահանդեսներ ՀՀ- ի այլ թանգարանների հետ
1.Կազմակերպվել է Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի, Երևանի պատմության թանգարանի, Հայաստանի ազգային գրադարանի և անհատ կոլեկցիոներների համատեղությամբ՝ «Երևանը երեկ ,այսօր և վաղը» խորագրով ցուցահանդես (հոկտեմբերի 7-ից մինչև դեկտեմբերի 1-ը, 2025):
2.Ռուսական արվեստի հետ համատեղ կազմակերպվել է «Կշեռք» խորագրով ցուցահանդեսը (դեկտեմբեր 27-ից մինչև ապրիլի 2-ը, 2025):
3.«Հայաստանի գինու պատմության թանգարանում շարունակվում է ցուցադրվել թանգարանի 11 առարկա (մինչև հուլիսի 5- ը, 2025):
4.Կազմակերպվել է Երևանի պետական համալսարանի հետ համատեղ «Ուսանողների դերը ուշ խորհրդային Հայաստանի լիբերալ մշակույթում» (հոկտեմբերի 14-ից մինչև մարտի 21-ը, 2025 ):
Ցուցահանդեսներ արտերկրում
1.Չինաստանի Նինբո քաղաքի թանգարանում «Նոյի երկիր» խորագիրը կրող ցուցահանդեսը ( հունվարի 30- ից մինչև մայիսի 5-ը):
2.Չինաստանի Շենսի նահանգի Սիան քաղաքում «Ծաղկած նռենի՝ Նոյի երկրից» ցուցահանդեսը (մայիսի 18-ից մինչև օգոստոսի 18-ը):
3.Չինաստանի Գուանչժոու քաղաքի Գուանդոնգ նահանգի թանգարանում «Հայաստան» խորագրով ցուցահանդեսը (նոյեմբերի 13-ից մինչև մարտի 23-ը, 2025):
Գիտահետազոտական աշխատանքներ
Հրատարակություններ
1.Լույս է տեսել գիտաժողովների նյութերի ժողովածու «Լոռե բերդից մինչև Ստեփանավան. Պատմամշակութային ժառանգության հետքերով» Լոռվա տեղանունների անվանափոխության առանձնահատկությունները անկախացումից հետո (Վանաձոր քաղաքի օրինակով), Երևան, 2024թ.,178-190 էջ:
2.Թանգարանի նորագույն պատմության բաժնի ղեկավար Մ. Ավետիսյանի «Երևանի հախճապակու գործարանի արտադրանքի թանգարանացումը Երևանի պատմության թանգարանի օրինակով» հոդվածի եռալեզու հիմնադրույթը տպագրվել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարանի Հիմնադրույթների ժողովածուում էջ՝ 76-79,Երևան, 2024, ՀՏԴ 39.069.01(082):
3.Թանգարանի նոր պատմության բաժնի ղեկավար Ս. Հարությունյանի կողմից հրատարակվել է հոդված «Պղնձագործություն» վերնագրով «Շողակն» թերթում (ապրիլի 4, (489), 2024 թ.):
4.Թանգարանի նորագույն պատմության բաժնի ղեկավար Մ. Ավետիսյանի կողմից տպագրվել է «Երևանի հախճապակու գործարանի փխրուն հմայքը» խորագրիրո կրող հոդվածը, «Գիտության աշխարհում» հանդես, N2, ISSN1829-0345, Երևան, 25.07.2024, էջ 26-29:
5.Թանգարանի նորագույն պատմության բաժնի ղեկավար Մ. Ավետիսյանի կողմից տպագրվել է «Несколько уникальных образцов из коллекции серебряных поясов музея истории города Еревана» վերտառությամբ հոդվածը, «Народное декоративно-прикладное искусство; от истоков до современности» գիտական հոդվածների ժողովածու, ISBN 978-985-896-795-6, «Колорград» հրատարակչություն, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, 27.07.2024, էջ 86-93 :
6.Թանգարանի նորագույն պատմության բաժնի ղեկավար Մ. Ավետիսյանի կողմից տպագրվել է «Երևանում արտադրված մի քանի հախճապակե արձանիկների շուրջ» վերտառությամբ հոդվածը, Հանրապետական IV գիտաժողովի հոդվածների ժողովածու, ՀՏԴ 748, էջ 89-102, Գյումրի, 6.11.2024:
7.Թանգարանի նորագույն պատմության բաժնի ղեկավար Մ. Ավետիսյանի կողմից տպագրվել է «Фаянсовые статуэтки как образцы декоративно-прикладного искусства» վերտառությամբ զեկույցի թեզիսը, «Культурное наследне Северного Кавказа как ресурс межнационального согласия» թեզիսների ժողովածու, ISBN 978-5-86443-476-5, DOI 10,34685, էջ 4, Կրասնոդար, ք. Գելենջիկ, 27.10.2024:
8.Թանգարանի նոր պատմության բաժնի ղեկավար Ս. Հարությունյանի կողմից տպագրվել է «Գավառական դպրոցից մինչև արական գիմնազիա» հոդվածը «Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը և նրա դերը Կովկասի կրթական կյանքում» միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածուում, Երևան, 2024 թ., էջ 297-306:
9.Թանգարանի նոր պատմության բաժնի ղեկավար Ս. Հարությունյանի կողմից տպագրվել է «Մշակը երևանցիների մասին» ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի կազմակերպած «Մշակ»-ը պատմության զուգահեռականներում միջազգային գիտաժողովի (նվիրված «Մշակ» -ի հիմնադրման 150-ամյակին) ժողովածուում (էջ 218-228):
Տպագրվել են նաև՝
- «Երևանի հիմնական զբոսաշրջային ռեսուրսների ու ենթակառուցվածքների ներուժը քաղաքային զբոսաշրջության զարգացման համատեքստում», «Եվրոպական Համալսարան», գիտական հոդվածների ժողովածու, 15 (01) 2024թ. էջ 71-86, հեղինակ՝ Գ. Օրբելյան (Հղում)
- Tourism Cluster Development in Yerevan: Focus on Health and Recreation, Health Economics and Management Review (HEM) Volume 5 Issue 3, 2024, pages: 78-91, հեղինակ՝ Գ. Օրբելյան (Հղում )
- A COMPREHENSIVE ANALYSIS OF THE FACTORS THAT SHAPE THE STRUCTURE OF TOURISM IN YEREVAN, Cross-Cultural Studies: Education and Science (CCS&ES), Volume 9, Issue III, November 2024 , հեղինակ՝ Գ. Օրբելյան (Հղում)
- Socio-Economic Challenges for the Urban Ecosystem: Complex Model of Smart Tourism and Infrastructure, Socio-Economic Challenges, Volume 8 Issue 4, 2024, pages 146-160 հեղինակ՝ Գ. Օրբելյան (Հղում )
- Հրատարակվել է Կոնդ թաղի պատմությունից (հեղինակ՝ Սուսաննա Հարությունյան, Երևան 2024, 70 էջ, գրքույկը)
Գիտաժողովների մասնակցություն
1. Թանգարանի գիտական գծով փոխտնօրեն Լ. Ամիրջանյանը մասնակցել է Անիի հնագիտական դպրոցը միջազգային գիտաժողովին և կարդացել զեկուցում «Անին Երևանի պատմության թանգարանում՝ ըստ ԵՔՊԹ-Ի հավաքածուի»(մայիսի 29-31)
2.Թանգարանի նորագույն պատմության բաժնի ղեկավար Մ. Ավետիսյանը Բելոռուսի Հանրապետոության Մոգիլյով քաղաքում մասնակցել է «Ավանդական մշակույթը որպես հասարակության կայուն զարգացման ռազմավարական ռեսուրս» խորագրով 8-րդ միջազգային ֆորումին, որի շրջանակում հանդես է եկել «Երևան քաղաքի պատմության թանգարանի արծաթե գոտիների հավաքածուից մի քանի եզակի նմուշ» թեմայով զեկույցով (15-19 ապրիլի):
3.Թանգարանի նորագույն պատմության բաժնի ղեկավար Մ. Ավետիսյանը Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում (Արմավիրի մարզ, Արաքս համայնք) մասնակցել է «Ազգաբանական, բանագիտական, թանգարանագիտական ընթերցումներ» գիտաժողովին՝ նվիրված Հակոբ Ջելալյանի ծննդյան 85-ամյակին, որի շրջանակում հանդես է եկել «Երևանի հախճապակու գործարանի արտադրանքի թանգարանացումը Երևանի պատմության թանգարանի օրինակով» թեմայով զեկույցով (հուլիսի 17 ) :
4.Թանգարանի նորագույն պատմության բաժնի ղեկավար Մ. Ավետիսյանը ՀՀ ԳԱԱ Շիրակի Հայագիտական հետազոտությունների կենտրոնում (Շիրակի մարզ, ք. Գյումրի) մասնակցել է «Ազգաբանական, բանագիտական ընթերցումներ» հանրապետական չորրորդ գիտաժողովին՝ նվիրված Լենինականի անվանակոչության 100-ամյակին, որի շրջանակում հանդես է եկել «Երևանի հախճապակու գործարանի կին արվեստագետները» թեմայով զեկույցով (օգոստոսի 16 ):
5.Թանգարանի Էքսկուրսիոն և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Մ. Խաչմանուկյանը Հայաստանի պատմության թանգարանում մասնակցել է «Թանգարանային պրոֆեսիոնալիզմը դժվարին ժամանակներում» խորագրով միջազգային գիտաժողովին՝ ներկայացնելով «Թատերականացումը որպես թանգարանային հաղորդակցության միջոց» խորագիրը կրող զեկուցումը (Հոկտեմբերի 23-26):
6.Թանգարանի մենեջմենթի և մարքեթինգի համակարգող Գ. Օրբելյանը Հայաստանի պատմության թանգարանում մասնակցել է «Թանգարանային պրոֆեսիոնալիզմը դժվարին ժամանակներում» խորագրով միջազգային գիտաժողովին՝ ներկայացնելով «Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը թանգարանների զարգացման գործում Երևան քաղաքի օրինակով» խորագրով զեկուցումը:(հոկտեմբերի 23-26):
7.Թանգարանի նոր պատմության բաժնի ղեկավար Ս. Հարությունյանը մասնակցել է Ներսիսյան դպրոցի 200-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին, Երևանի Խ. Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանում՝ «Գավառական դպրոցից մինչև արական գիմնազիա» (հոկտեմբերի 17-18)
Հավաքածուի համալրում
2024 թվականին թանգարանի ֆոնդերը համալրվել են 731 առարկայով, որից՝ 212 առարկա ՝հիմնական ֆոնդ, 519-ը՝գիտաօժանդակ:
Գնման միջոցով՝ 151 առարկա, 580՝ նվիրատվություն:
Վերականգնում և ամրակայում
Վերականգնվել է 8 առարկա, որից 1 (մեկ) գեղանկար. Փանոս Թերլեմեզյանի «Ձմեռը Երևանում», 5 հատ հնագիտական, 1 (մեկ ) արծաթ, Թիֆլիս, 1872 թ.(գոտի, 1 մեկ հատ ) «Կարմիր աստղ» շքանշան:
Ամրակայվել է 12 առարկա:
«Մշակութային արժեքների էլեկտրոնային տեղեկատվական շտեմարան» է մուտքագրվել թանգարանային 3968 առարկա:
Այցելություններ
Հաշվետու ժամանակահատվածում (03.01.-30.12. 2024թ.) այցելուների ընդհանուր թիվը կազմել է 25 015 հոգի, որից վճարովի՝ 17 940, անվճար՝ 7075:
-Անցկացվել է էքսկուրսիա՝ 803
Կրթական ծրագրեր
– «Ճանաչիր Երևան» խաղ-էքսկուրսիա-29
– «Գիտունիկը թանգարանում» – 17
-«Երևանի բերդը» – 1
-«Վերականգնենք բեկորից»-3
-«Տիկնիկային պատմություններ» -1450
Միջոցառումներ
- «Ֆրանկաֆոնիայի օրեր» ամենամյա միջոցառման շրջանակներում կազմակերպվել է միջոցառում՝ «Նրանք մարտնչել են Ֆրանսիայի համար» թեմայով (գիտաշխատող՝ Կարինե Երիցյան, ապրիլի 9):
- Գիտքարտուղար Հ. Սարգսյանը ուսուցանել է Անատոլ Ֆրանսի անվան կրթահամալիրի սաներին Երևանի պատմությունն ու էքսկուրսիա վարելու կանոնները և կազմակերպել նրանց կամավոր աշխատանքը Երևան քաղաքի պատմության թանգարանում (ապրիլ-հունիսի վերջ): Մասնակցել է նաև Անատոլ Ֆրանսի անվան կրթահամալիրի սաների ելույթին ու գեղարվեստական աշխատանքների ցուցահանդեսին, որը կազմակերպված էր «Ազնավուր» հիմնադրամի շենքում (հունիսի 24):
- Հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ա. Զաքարյանը ներկա է գտնվել «Հայ Ասպետ» դպրոցում կազմակերպված միջոցառմանը: Միջոցառման համար նյութը տրամադրել էր Էքսկուրսիոն և հասարակայնության հետ կապերի բաժինը (մայիսի 21): Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի թանգարանագիտություն բաժնի ուսանողի, դիպլոմային աշխատանքի համար տրամադրել է տեղեկատվություն՝ ներկայացնելով կրթամշակութային 10 հիմնական ձևերը թանգարանում:
- Թանգարանում տեղի է ունեցել ճարտարապետ Արմեն Մինասյանի զեկուցումը՝ նվիրված Իրանում հայ հայտնի ճարտարապետների գործունեությանը ( հունիսի 8):
- Թանգարանների միջազգային օրվան նվիրված «Թանգարնների գիշեր» ծրագրի շրջանակում՝ մայիսի 18-ին «Թանգարաններ, կրթություն և հետազոտություն» խորագրի ներքո կազմակերպվել են հետևյալ միջոցառումները՝
- Դասախոսություն «Թանգարանի հրատարակությունները»՝ գրքի տպագրության պատմությունից՝ սկսած օրորոցային տպագրությունից մինչև հայ գրքի տպագությունը, Հայաստանում և Երևանում տպագրված առաջին գրքերից մինչև թանգարանի հրատարակությունները: Դասախոսությունը ուղեկցվել է նկարների ցուցադրմամբ, Երևանի մասին բանաստեղծությունների և երգերի կատարմամբ:
- Թանգարանի վերականգնող Մ. Մաթոսյանը այցելուներին է ներկայացրել բեկորից իրի վերականգնման աշխատանքի ընթացքը՝ տեսականորեն և պրակտիկորեն:
- Թանգարանի գիտական գծով փոխտնօրեն Լ. Ամիրջանյանը Չինաստանի Շենսի նահանգի Սիան համալսարանի ուսանողների համար կարդացել է դասախոսություն «Հայաստանը Նոյի երկիր» խորագրով (մայիսի 18):
- Թանգարանի Էքսկուրսիոն և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Մ. Խաչմանուկյանը մասնակցել է «DIGNISI-նորակառույց նախագծեր» YouTube-յան հաղորդմանը, որի ընթացքում քննարկվել են Երևանի պատմամշակութայնի արժեք հանդիսացող շենքերի պահպանման հարց (սեպտեմբերի 3):
- «Եվրոպական ժառանգության օրեր»-ի շրջանակում, որը կրում էր «Ճանապարհներ, ցանցեր, կապեր» խորագիրը, «Հայ-չինական գործընկերության կենտրոն» ՀԿ նախագահ պարոն Արմեն Մխիթարյանը և ՀՀԳԱ Երկրաբանության թանգարանի տնօրեն տիկին Գայանե Գրիգորյանը թանգարանի ճեմասրահում ներկայացրին Չինաստանում 2023-2024թթ. կազմակերպված ցուցահանդեսները (սեպտեմբերի 14-15):
- «Խորհրդային Երևանի ճենապակե պատմությունը» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսի շրջանակում տեղի ունեցավ բանախոսություն՝ նվիրված Երևանի հախճապակու գործարանի առաջին նկարիչ-խեցեգործ Հռիփսիմե Սիմոնյանին (բանախոսներ՝ արվեստագիտությաբ թեկնածու, դոցենտ Սաթենիկ Չուգասյան և Լիլիթ Սարգսյան: Բանախոսությունը ամփոփվել է Հռիփսիմե Սիմոնյանի կյանքի և արվեստի մասին պատմող «Կավե երգը» կարճամետրաժ ֆիլմի ցուցադրությամբ (սեպտեմբերի 24 ):
- Թանգարանի մենեջմենթի և մարքեթինգի համակարգող Գ. Օրբելյանը Չինաստանի Գուանջու քաղաքի նահանգային թանգարանում կարդացել է դասախոսություն «Հայաստան» խորագրով ցուցահանդեսի վերաբերյալ (նոյեմբերի 18):
- «Ձնեմարդը» ինտերակտիվ տիկնիկային ներկայացում և այցելություն «Տիկնիկային պատմություններ» ցուցադրություն, (դեկտեմբերի 03, 04, 05, 14, 22, 28)