Բանախոսություն «ՀԱՅ ԳՅՈՒՏԱՐԱՐ ՄՏՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ. Ի՞ՆՉ ԵՆ ՀՈՐԻՆԵԼ ՀԱՅԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ»

Մարտի 14-ին Երևան քաղաքի պատմության թանգարանում տեղի ունեցավ բանախոսություն՝ «ՀԱՅ ԳՅՈՒՏԱՐԱՐ ՄՏՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ. Ի՞ՆՉ ԵՆ ՀՈՐԻՆԵԼ ՀԱՅԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ» խորագրով, որը վարեց ժամանակակից գրող Տիմ Սկորենկոն: Վերջինս զբաղվում է նաև գիտության հանրամատչելիությամբ:

Ո՞վ է առաջինը հեռավորության վրա փոխանցել գունավոր պատկերը կամ ո՞վ է հնարել ակորդեոնը, ո՞վ է ստեղծել առաջին մարսագնացը կամ սուրճ պատրաստելու սարքը: Ո՞վ և ինչպե՞ս իրականում ստացավ դոլարի անհավանական կանաչ գույնը, արտոնագրեց վարսահարդարիչը կամ, ասենք, աճեցրեց խոլորձը (օրխիդեան), որը դարձավ Սինգապուրի խորհրդանիշը: Ի՞նչն է այս ամենում հերյուրանք, և ի՞նչը՝ ճշմարտություն:

Բանախոսությունը նվիրված է ծագումով հայ գյուտարարներին, ովքեր պատմական իրադարձությունների հետևանքով սփռվել են ամբողջ աշխարհով մեկ՝ Խորհրդային Հայաստանից մինչև ԱՄՆ, Ֆրանսիա, Ավստրիա, Սինգապուր և այլ երկրներ: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու Երևանում աշխատող գյուտարարներին:


Տիմ Սկորենկոն գյուտարարական մտքի պատմության և տեսության մասին մի շարք գիտա-հանրամատչելի գրքերի հեղինակ է, Բելյաևի մրցանակի դափնեկիր և «Պրոսվետիտել» մրցանակի հաղթող: Մի քանի տարի ղեկավարել է «Հանրամատչելի Մեխանիկա» պորտալի մոսկովյան խմբագրությունը: 2014 թվականից բանախոսություններով հանդես է եկել ԱՊՀ երկրներում: Վերջերս լույս տեսած «Марсоход, аккордеон, МРТ: История армянской изобретательской мысли» գրքի հեղինակն է: