«Գիրը փոփոխվող աշխարհում»

Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ մայիսի 19-ին` ժամը 19-ին, հրավիրում ենք մասնակցելու Երևանի պատմության թանգարանում «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում կազմակերպված «Գիրը փոփոխվող աշխարհում» խորագրով միջոցառմանը:

ԾՐԱԳԻՐ

19:00-20:00-Թանգարանների միջազգային օրվա 35-ամյակին նվիրված «Թանգարանների գիշերը Երևանի թանգարաններում 2005-2012թթ.» շնորհանդես թանգարանի 3-րդ հարկի ցուցասրահում:

20:00-Արմինե Սարկավագյանի (SarkoMeene’) “C’est L’amour et C’est La Vie” – «Սա է սերը և այդպիսին է կյանքը» խորագրով ցուցահանդեսի բացում:

21:00-«Գրավոր ժառանգության գանձարանից՝ թանգարանի արձանագիր ցուցանմուշները» ցուցահանդեսի բացում:

22:00-Հայկական այբուբենի տառերի oդապարիկներով լուսային շոու թանգարանի մուտքի դիմաց: