Ցուցահանդես՝ նվիրված սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնին
Երևան քաղաքի պատմության թանգարանում ս/թ հունվարի 25 –ին բացվեց 28-ամյա երիտասարդ ստեղծագործող Գոհար Բաղրամյանի «Սիրո մտորումներ» խորագիրը կրող առաջին անհատական ցուցահանդեսը՝ նվիրված սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնին:
Մինչև փետրվարի 15-ը ցուցադրված ստեղծագործություններում միստիկ մարդիկ են, ովքեր աչքերով փոխանցում են սիրո հույզերն ու հոգեվիճակը: