Բնաշխարհի գույները Կամսարի կտավներում
Սեպտեմբերի 13-ին Երևան քաղաքի պատմության թանգարանի ճեմասրահում բացվեց Կամո Սահակյանի (Կամսար) անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, Երևան և Եղեգնաձոր քաղաքների արվեստասերներ և մտավորականներ:
Ցուցահանդեսում ներկայացված է եղեգնաձորյան բնաշխարհի նրբերանգներով շուրջ 45 աշխատանք:
Ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի 23-ը։