Բացվեց Ջավախքի հայ նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը
Ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ Երևան քաղաքի պատմության թանգարանում ՀՀ Սփյուռքի նախարարության և «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նախաձեռնությամբ ապրիլի 18-ին բացվեց Ջավախքում ստեղծագործող հայ նկարիչների և քանդակագործների աշխատանքների ցուցահանդեսը:
Ցուցահանդեսում ներկայացված են շուրջ 40 կտավներ և 10 քանդակներ:
Ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 23-ը: