Բացօթյա ցուցահանդես՝ նվիրված հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան
Երևանի կենտրոն վարչական շրջանի նախաձեռնությամբ ապրիլի 18-ին մայրաքաղաքի Երիտասարդական զբոսայգու 5-րդ հատվածում՝ «Բարեկամության ձեռքեր» արձանի շրջակայքում, տեղի ունեցավ բացօթյա ցուցահանդես:
Ցուցահանդեսում ներկայացված էին Երևանի պատմության թանգարանի արխիվից հուշարձանների լուսանկարներ, ժամանակակից ստեղծագործողների լուսանկարներ՝ նվիրված հուշարձանների և տեսարժան վայրերի օրվան: