Վ. Մարաբյան.«Երևան քաղաքի պատմության թանգարանը ծայրահեղ կարևոր նշանակություն ունի մեր մայրաքաղաքի մշակութային կյանքում»

«Գաֆէսճեան արվեստի կենտրոնի» անունից սրտանց շնորհավորում եմ Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրինությանը և աշխատակազմին թանգարանի հիմնադրման 80-ամյակի առթիվ։
Երևան քաղաքի պատմության թանգարանը ծայրահեղ կարևոր նշանակություն ունի մեր մայրաքաղաքի մշակութային կյանքում։ Դուք աննկարագրելի դժվար ճանապարհ եք անցել,
և բարդ ժամանակներում բառացիորեն փրկել եք Երևանյան ժառանգությունը`այսօր պատշաճորեն մատուցելով այն մեր հանրությանը։ Հաղորդակից դառնալով մեր սիրելի քաղաքի անցյալին և մասնավորապես Երևանի պատմության թանգարանի անցած ճանապարհին՝ մենք այսօր առիթ ունենք վերանայելու մեր ներկա մոտեցումները, որպեսզի առավել զգուշությամբ և զգոնությամբ գնահատենք, պահպանենք և փայփայենք Երևանյան ժառանգությունը։

Մաղթում ենք Ձեզ քաջ առողջություն, երկաթյա կամք և ամենայն հաջողություն։

Հարգանքով՝
Վահագն Մարաբյան
Գործադիր տնօրենի պաշտոնակատար
Գաֆէսճեան արվեստի կենտրոն

Ընթերցել արխիվային տարբերակը
Տարածել