Նոյեմբերի 9-ին կմեկնարկի «Երևան-4» խորագրով գիտաժողովը

Երևանի պատմության թանգարանը սիրով հրավիրում է մասնակցելու նոյեմբերի 9-10-ը Երևան քաղաքի պատմության թանգարանում (Երևան, Արգիշտիի 1/1) կայանալիք  «Երևան-4» խորագրով գիտաժողովին, որը նվիրված է թանգարանի հիմնադրման 85-ամյակին:

Գիտաժողովում զեկուցումներով հանդես կգան թանգարանի աշխատակիցները, ՀՀ ԳԱԱ պատմության, հնագիտության և ազգագրության, արվեստի ինստիտուտների գիտաշխատողներ, ինչպես նաև անհատներ Մոսկվայից և Ֆրանսիայից:

Գիտաժողովը կմեկնարկի նոյեմբերի 9-ին` ժամը 10:00-ին:

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԾՐԱԳԻՐ
Նոյեմբերի 9

Գիտաժողովի բացում՝ 10:00
Ողջույնի խոսք – Ա. Սարգսյան – Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն

Բացման խոսք
Ա. Մելքոնյան – ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն,
Պ. Ավետիսյան – ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն,
Է.Մինասյան – ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան :

Առաջին նիստ՝ 10:30
Նոյեմբերի 9

Նիստավար՝ Ա.Մելքոնյան
ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն

1.Էրեբունի-Երևան տոնակատարության տարեգրությունը /որոշումներ, որոշման նախագծեր/
Արմինե Սարգսյան – Երևան քաղաքի պատմության թանգարանի (այսուհետ՝ ԵՔՊԹ) տնօրեն, պատմ. գիտ. թեկնածու:
2. Կուռքերի պաշտամունքի մասին /տիեզերական էակներ/
Անժելա Տերյան – Երևան քաղաքի պատմության թանգարան, Հնագույն և միջնադարյան պատմության բաժնի վարիչ:
3. Երևանի առեղծուածային աշտարակի գաղտնիքը
Արմեն Միքայելյան – Պատմական գիտությունների թեկնածու, Ֆրանսիա:
4. Ներսես Աշտարակեցին ազգային-ազատագրական պայքարի գործիչ – Սուսաննա Հարությունյան – ԵՔՊԹ, Նոր պատմության բաժնի վարիչ:
5. Եվս մի Երևան՝ Նոր Ջուղայի վարչական կազմում – Ավո Հովհաննիսյան – Մշակութաբան, թանգարանագետ
Քննարկում՝ 13:00-13:30
Ընդմիջում՝ 13:30 – 14:00

Երկրորդ նիստ՝ 14:00

Նիստավար՝ Պ.Ավետիսյան
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն

1. Երևանը 19-րդ դարի առաջին կեսին ըստ Հովհաննես Եպիսկոպոս Շահխաթունյանցի
Լուսինե Ամիրջանյան – ԵՔՊԹ, գիտական գծով փոխտնօրեն:
2. Երևան քաղաքի ընդարձակման պատմությունից. Դալմայի չորս գյուղերի հիմնադրումը (1939-1940թթ.) – Համո Սուքիասյան – ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ(այսուհետ՝ ՀՀ ԳԱԱ ՊԻ), պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
3. Երևանը «քաղաք-այգի» համատեքստում – Գևորգ Օրբելյան – ԵՔՊԹ, գիտաշխատող
4. Լուսանկարչական արվեստը Երևանում (19-րդ դարի վերջ, 20-րդ դարի առաջին կես) – Անի Մեջլումյան – ԵՔՊԹ, Նոր պատմության բաժնի ավագ գիտաշխատող
5. Երևանի եվրոպացի բնակիչները (19-20-րդ դարեր) – Արծվի Բախչինյան – ՀՀ ԳԱԱ ՊԻ, բանասիրական գիտությունների թեկնածու

Քննարկում՝ 17:00:

Նոյեմբերի 10

Առաջին նիստ՝ 11:00
Նիստավար՝ Լ.Ամիրջանյան
Երևան քաղաքի պատմության թանգարան, գիտական գծով փոխտնօրեն

1. Ազգայինի և ստալինյանի միջև. Թամանյանի Երևանը մշակութաբանի տեսակետից –
Լևոն Աբրահամյան , ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ (այսուհետ՝ ՀՀ ԳԱԱ ՀԱԻ ), պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ:
2. Մայրաքաղաքի երաժշտական կյանքի առաջընթացի հարցերը Երևանի քաղաքապետի ամենօրյա հոգատարության առարկա – Աննա Ասատրյան, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրենի տեղակալ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր:
3. Առաջինները Երևանի բժշկության մեջ – Աշխեն Հարությունյան -ԵՔՊԹ, Նոր պատմության բաժնի ավագ գիտաշխատող:
4. Երևանի Միլիցիայի դպրոցի հիմնադրման պատմությունից – Ռոստոմ Սարգսյան. ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պրոֆեսոր, տնտեսագիտական գիտությունների թեկնածու

Քննարկում՝ 13:00
Ընդմիջում՝ 13:30

Երկրորդ նիստ՝ 14:00
Նիստավար՝ Լ.Աբրահամյան
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, պատմական գիտությունների թեկնածու

1.Ериванские эскизы: Ретроспективный взгляд коренного ереванца – Սուրեն Ենգիբարյան – Լրագրող, Մոսկվա:
2.Երևան քաղաքը որպես հայ արդի գեղանկարչության զարգացման նոր հարթակ/1960-1980թթ./ – Հասմիկ Բարխուդարյան, ԵՔՊԹ, Նոր պատմության բաժնի գիտաշխատող, արվեստաբան:
3.Թանգարանը հայրենասիրական դաստիարակության միջավայր – Հռիփսիմե Հարությունյան – ԵՔՊԹ,գիտաշխատող:
4.Խոսքային հաղորդակցման ձևերը Երևանի արդի հասարակության մեջ – Արմենուհի Ստեփանյան, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ, պատմական գիտությունների թեկնածու:
5.Музейная анимация на примере музея истории города Еревана – Մարինա Խաչմանուկյան -ԵՔՊԹ, Էքսկուրսիոն և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ:

Քննարկում՝ 17:00
Նստաշրջանի փակում՝ 17:30

Երևան քաղաքի պատմության թանգարան